Չինացի գիտնականները մայիսի 4-ին ավտոմատ օդերեւութաբանական կայան են տեղակայել Էվերեստի գագաթին՝ ավելի քան 8,8 հազար մետր բարձրության վրա: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կայանն ամենաբարձր տեղակայված նման սարքն Է աշխարհում: Այն պետք Է փոխարինի 8 430 մետր բարձրության վրա գտնվող համանման սարքին, որը 2019 թվականին Էվերեստի հարավային լանջին տեղակայել Է ամերիկա-բրիտանական արշավախումբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: