Հանդիպման սկզբում բարձր ենք գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը:
Զրուցակցիս եմ ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Մանրամասնել եմ նաև անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանի մասին՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Քննարկել ենք անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր:
Հանդիպման ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին ներկայացրել է Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։