Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ է մահացել:
Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.
«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»:
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում: