Միսիսիպին դարձել է ԱՄՆ վերջին` 50–րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հաղորդվում է, որ նահանգապետ Թեյթ Ռիվզը ապրիլը ճանաչել է Ցեղասպանության կանխարգելման և իրազեկման ամիս:
Հայ դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնում Միսիսիպիի նահանգային իշխանություններին` Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին: