ՌԴ ԱԳ ներկայացուցիչը պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն է, իսկ ՌԴ-ն շահագրգռված է դաշնակից երկրում իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ՝ երկրի սահմանադրական ճանապարհով։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ՌԴ ԱԳ ներկայացուցիչը նշել է, որ հարցը չի վերաբերում նրան, թե ընդդիմությունն ինչ վերաբերմունք ունի եռակողմ համաձայնությունների վերաբերյալ, այլ նրան, թե ինչպես է արձագանքում իշխանության այս կամ այն հայտարարությանը։ «Այդ կապակցությամբ Ռուսաստանը անփոփոխ աջակցելու է կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին իրացնելով եռակողմ բոլոր համաձայնությունները, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման եղանակով», — ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։