Մարտին Քաթարում մասնակցել էինք Ագրոտեք ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին հայկական 8 ընկերություն, որոնցից մեկը՝ Արզնի մսամթերքը։
Ընկերությունն արդեն սկսել է դեպի Քաթար արտահանել թարմ, հալալ մորթված գառան միս, որի պահանջարկն, ըստ էության անսահման է։ Տեսանյութում պատկերված վիճակում գառները մթերվում են 3800 դրամով, որը կենդանի քաշի 42%-ն է, այսինքն՝ կենդանի քաշով գառները մոտ 1600 դրամով։ Պատրաստ են մթերել առանց քանակային սահմանափակման։