Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը և կազմակերպության այլ ներկայացուցիչներ այցելել են Սպահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ հայկական տաճար (Վանի տաճար): «Նորջուղա»-ի իրանական հրատարակությունը հայտնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելել են նաև Մայր տաճարի մոտ գտնվող Նոր Ջուղայի հայկական ազգագրական թանգարան, այցելել Հովսեփ Արիմացու հայկական եկեղեցի, Ներսես Շնորհալու գրադարան, ապա հանդիպել թեմական խորհրդի հետ։
Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու գործընթացի վերաբերյալ։ Կողմերը հույս են հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտ ապագայում։
РУСАРМИНФО