Թուրք հոգևորականն առաջարկել է քրդամետ կուսակցությանը ձայն տվածներին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից

 Թուրք հայտնի իսլամի քարոզիչ Ահմեթ Մահմութ Ունլուն, ով ունի էրդողանամետ հայացքներ, կոչ է արել զրկել Թուրքիայի քաղաքացիությունից այն անձանց, ովքեր քվեարկել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP) օգտին, որի դեմ ճնշումները վերջերս նոր թափ են առել: 

Հրապարակված տեսանյութում հիշյալ կրոնական գործիչը, ով նաև հայտնի է «Ահմեթ հոջա» անունով, նշել է քրդամետ կուսակցությունը «արմատախիլ» անելու անհրաժեշտության մասին:

Առաջ քաշելով թուրքական իշխանությունների պնդումները՝ քրդամետ կուսակցությանը մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ -PKK) հետ համագործակցելու մեջ: 

«Եթե մենք նրանց չզրկենք քաղաքացիությունից, ապա չենք կանխի երկրի մասնատումը»,- ասել է Ահմեթ հոջան: 

Աղբյուր`    Ermenihaber.am