Վերջերս Իրաքում թուրք զինվորների վրա հարձակում իրականացրածները տեղի իրանամետ շիական կազմակերպության զինյալներն են եղել: Այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հետախոզության վարչության պետ Հուսեյն Թաիբին, ով համարվում է Իրանի հոգևոր առաջնորդի վստահված անձանցից մեկը:
Ըստ նրա՝ բոլորը կարծում էին, թե հարձակման հեղինակը Իաքյան ուժերն են, սակայն իրականությունն այլ է:
Ուշագրավ է, որ նա չի մանրամասնել, թե որտեղ է հարված հասցվել մի քանի շաբաթ առաջ Իրաք ներխուժած թուրքական ուժերին:
Հիշեցնենք, որ Թուրքիան ցամաքային նոր ռազմական գործողություն է իրականացրել քուրդ զինյալների դեմ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ: