Ռուսաստանն ու ՀԱՊԿ գործընկերները դեմ են Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի քայքայմանը: Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մեր բելառուսցի, ղազախստանցի և մյուս գործընկերների հետ քննարկեցինք այն միակողմանի գործողությունները, որոնք ուղղված են տնտեսական, առևտրային, լոգիստիկ, տրանսպորտային կապերի քայքայմանը։ Բոլորն ընդգծեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիությունը», — ասել է Լավրովը լրագրողներին։
Նրա խոսքով` Արևմուտքի երկրները փորձում են վնասելԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակում դաշնակցային հարաբերությունները՝ փորձելով ամրապնդել սեփական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:
«Մենք քննարկեցինքԿենտրոնական Ասիայի իրադրությունը` հաշվի առնելով այն փորձերը, որոնք մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ձեռնարկում են այդ տարածաշրջանի նկատմամբ», — ասել է Լավրովը: