Մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնս Ռիսոնը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
Փաստով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի՝ վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։