Երեկ «Հետք»-ը մի հետաքրքիր հոդված է հրապարակել: Ըստ հոդվածում ներկայացված փաստերի` մի 14 տարեկան աղջնակ դեռ 1997 թվականից իր շվեցարական բանկի հաշվին ստացել է 100 միլիոն դոլար: Այդ` արդեն 39 տարեկան կնոջը, գտել են, հարցեր են տալիս, փորձում են ճշտել գումարի աղբյուրը, նա էլ ամեն ինչ հերքում է… ասում է, որ փող չունի ու չգիտի` ինչի մասին է խոսքը:
Սա միակ դրվագը չէ, որով աստիճանաբար խեղդամահ են անելու Քոչարյանին: Նույն պրոցեսը գնում է ԱՄՆ-ում, Աֆրիկայում և այլուր: Ուշ թե շուտ կհասնեն նաև Աթենք… Ստեղ, առնվազն ինձ համար, ուշագրավ բան չկա:
Հետաքրքիրն այլ բան է: Ինչու՞ է արևմուտքը հիմա սկսել այս նենգ արարածի գործարքները հիշեցնել: Հիմա, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ նա Հայաստանում քաղաքական որևէ ապագա չունի: Այսինքն, եթե ինչ-որ բանի համար ուզենային պատժել, պիտի դա անեին այն ժամանակ, երբ գոնե իր թայֆի անդամներն էին իր զորությանը հավատում: Ո՞րն ա իմաստը հարվածել հիմա, երբ նա քաղաքականապես սպառված է ու արդեն նույիսկ որպես Նիկոլին պահող սկզբունքային ընդդիմություն չի կարում հանդես գա:
Պատասխանն էլ իրականում շատ պարզունակ է՝ թալանում են: Գիտեն, որ կարան ձեռքից խլեն ամեն ինչ, ու նա դրա դեմ բան չի կարող անել ոչ Կովկասում, ոչ էլ Մոսկվայի օգնությամբ, հետևաբար խլում են: Տվյալ դեպքում Արմենթելի գործարքի փողերի հետևից են ընկել, շուտով կանցնեն ՀԷՑ-ի փողերին, հետո օրինակ` ԶՊՄԿ-ի…
Առիթից միայն արևմուտքը չէ, որ օգտվում է: Իրանը սպասեց մինչև Քոչը սննկանա, որպեսզի չորով արգելափակի Զանգեզուրի միջանցքն ու սկսի գազային բանակցությունները: Արևմուտքն էլ իր մասով ա պահը որսում:
Համաձայնեք` կա այս ամեն ինչում արդարություն: Սա երկիրը ծախեց, հիմա երկիրը ծախում է իրեն: Ուրիշ հարց, որ 4000 մարդու մահը դա չի մխիթարում:
Սեդրակիչ, խորհուրդ կտամ փողերդ տանես Սբերբանկ: Բօ*ի ծնունդի պիտակից այլևս երբեք չես ազատվի, բայց կարող ա մի երկու կապեկ փրկես: Գելենջիկն էլ ի՞նչ վատ Աթենք ա…