ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հավելենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում 10 տարեկան երեխայի՝ ծառից կախված լինելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 21-ին` ժամը 19:45-ին. անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված տղա երեխան Արամուս գյուղի բնակիչ է՝ ծնված 2011թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դիակի զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է խուզարկություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: