ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) շտապ մարդասիրական օգնության համակարգման տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհեմը հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային հակամարտության հեռանկարը հնարավոր է դարձել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում բազմաթիվ խաղաղ բնակիչներ մնում են զրկված սննդից, ջրից և էլեկտրականությունից։ «Իսկ միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել, այժմ կրկին հնարավոր է դարձել»,- ասել է Ռաջասինգհեմը:
Տաթև Ֆռանգյան