Իսրայելը հայտարարել է իրանցի բարձրաստիճան սպայի ոչնչացման մասին. NYT

  Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին, որ ոչնչացրել են իրանական բանակի բարձրաստիճան սպայի, ով, ենթադրաբար, պատասխանատու է եղել իսրայելցիների և աշխարհում շատ այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի պաշտոնը:

Թերթի հաղորդմամբ՝ Խոդային սպանվել է կիրակի, Թեհրանում՝ իր տան մոտ: Երկու զինված անձինք մոտեցել են նրա մեքենային և նրա ուղղությամբ առնվազն 5 փամփուշտ արձակել:

Դեպքից անմիջապես հետո պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի մեջ մեղադրել է Իսրայելին, իսկ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը խոստացել է կոշտ պատասխան տալ:

shantnews.am