ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց իշխող քաղաքական ուժի քաղաքական վճռականությունը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում:
Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն իր ելույթում:
«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը: