Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել ղարաբաղյան երեք պատերազմների զոհերին նվիրված հուշարձանի բացումը։ Բրազիլիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Ազատուի Սիմոնյանը «Արցախպրես»-ին հայտնել է, որ հայկական եկեղեցու բակում պատարագ է մատուցվել։ Բրազիլիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը կարևորել է Ղարաբաղի (հայկական անունը՝ Արցախ) ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ անկախության ճանաչումը։
«Այս հուշարձանը կանգնեցնելու գաղափարը թեմի ատենապետ, Արցախի լավագույն բարեկամ Անդրե Կիսաեկյանի մոտ ծագել է դեռևս պատերազմի տարիներին։ Նախագծի հեղինակը Տերյան մշակութային կենտրոնն է։ Բացման արարողությանը հնարավորություն ունեցա թեմի առաջնորդ և Հայոց թեմի խորհրդի ատենապետ Անդրե Կիսաեկյանին հանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի հուշամեդալները՝ Արցախին անձնուրաց ծառայելու պատրաստակամության համար»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով, բացման արարողությունից հետո, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը, նա այցելել է Հայկական փոխօգնության միության գրասենյակ։ Այնտեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան։
Rusarminfo