ԱՄՆ-ն Ուկրաինային HIMARS հեռահար հրթիռային համակարգեր կտա, բայց խնդրում է չկիրառել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ . Factor.

  ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնք հստակությամբ և խոցման հեռահարությամբ գերազանցում են այն հրթիռներին, որոնք ռուսական բանակը կիրառում է Ուկրաինայում։ Սակայն նախագահ Բայդենի վարչակազմում նշել են, որ նոր համակարգերը ՌԴ տարածքում թիրախների խոցման համար Ուկրաինայի Զինված ուժերը չեն կիրառի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախագահ Ջո Բայդենը «New York Times»-ում հրապարակված հոդվածում փոքր-ինչ պարզաբանել է իր խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի մատակարարի հրթիռներ, որոնք «կարող են հասնել մինչև Ռուսաստան»: Երկուշաբթի օրվանից, երբ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն արեց, դիտորդներին հետաքրքրում է, թե ի՞նչ հրթիռային համակարգերի և զինամթերքի մասին է խոսքը։ Բայդենը գրում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ին, իր որոշմամբ, կփոխանցվեն «ավելի բարձր տեխնոլոգիական հրթիռային համակարգեր, որոնք թույլ կտան առավել ճշգրիտ խոցել Ուկրաինայում մարտի դաշտում առանցքային թիրախները»։ Համաշխարհային լրատվամիջոցների անանուն աղբյուրների համաձայն՝ խոսքը միջին հեռահարության հրթիռներով փոքր թվով մեքենաների մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am