Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Դավութօղլուն կուսակցության նահանգային 23-րդ համագումարի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին:
Մասնավորապես Դավութօղլուն նշել է, որ Էրդողանն իր ամբարտավանությամն ինքն իր վերջը կտա:
Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին ավելի խղճով լինել:
Թուրքիայի իրավիճակը Դավութօղլուն բնութագրել է որպես ծանր մղձավանջ: Ըստ նրա բնութագրման՝ Էրդողանը կորցրել է խիղճը և երկիրն ու իրեն տանում է դեպի անդունդ:
Դավութօղլուն Էրողանին մեղադրել է նաև Իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ շեշտելով, որ իրենց չբարևող, իրենց բարևը չառնող Էրդողանը չի խորշում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց: