Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ս․ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին։
Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքներն ու կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։