Ռուսաստանն ամբողջ ողջ ուժերը նետում է՝ Սևերոդոնեցկի վրա հարձակում իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը կարող է ստիպված լինել նահանջել՝ ավելի ուժեղ դիրքեր գրավելու համար։ «Բայց քաղաքը հանձնելու մասին խոսք լինել չի կարող, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում»,- վստահեցրել է Գայդայը։ Ուկրաինական կողմը կանխատեսում է, որ Ռուսաստանը կուժեղացնի հարձակումը Սևերոդոնեցկի դեմ։ Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ Ռուսաստանին չի հաջողվել գրավել Սևերոդոնեցկը, քանի որ ուկրաինական կողմը հետ է մղում հարձակումը։