ՌՈՒՍԸ ԿՐԿԻՆ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ԹՈՒՐՔԻՆ տալիս է այն, ինչի դիմաց օրինակ՝ Սիրիայում կարող է պահանջել նոր ռազմաբազա, Ուկրաինայում՝ սպառազինության մատակարարման դադարեցում կամ ՆԱՏՕ-ում՝ շվեդների ու ֆինների մուտքի արգելափակում։
Ինչպես միշտ, բոլոր ժամանակներում ռուսները մեր հաշվին կազմակերպում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Առնվազն 20-րդ դարասկզբին սրանք կրկին դրեցին մեզ անելանելի վիճակում ու վերջում իրենք էլ եկան այդ անելանելի վիճակից մեզ հանելու՝ դրա դիմաց պահանջելով լոյալություն, հավատարմություն ու պետականության հանձնում։
Զանգեզուրի միջանցք կոչվածը բացառապես ռուս-թուրք-ադրբեջանական նախագիծ է ու պետք չէ այս եռյակից զատել Մոսկվային, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի գլխավոր հովանավորը, գլխավոր խմբագիրն ու գլխավոր շահառուն հենց Մոսկվան էր։ Անկարան ու Բաքուն այս դեպքում կատարյալ համընկնող շահեր ունեին ռուսների հետ․․․ ու վուալյա․․․ Հայաստանը չունի Արցախ, Հայաստանը պատառոտված է, նվազ սուբյեկտային ու նվազ պաշտպանված, մինչդեռ ռուսներն էլ, թուրքեն էլ ադրբեջանցիներն էլ միահամուռ եղբայրությամբ ձեռք բերեցին ազդեցություն, տարածքներ ու ռազմաբազաներ։
Չկա որևէ մեկը, որ կարող է համոզել, թե մենք դաշնակիցներ ունենք։ Մեր միակ դաշնակիցը Հայաստանի Ազգային Բանակն է, մեր ձեռքի զենքն ու մեր բաժին պայքարը։
Լավրովը Անկարայից եկավ Երևան ու շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես է Սյունիքի ճանապարհը հանձնվում ռուսական վերահսկողությանը քանի որ Անկարայում առևտուրն արդեն արված է։ Ռուսներն արդեն խոստացել են թուրքերին այն, ինչ պատկանում է մեզ։
Բակում Հայաստանի պես վարք ունեցող տղուն կասեին «հարիֆ», որին կարելի է հեշտությամբ խաբել, չարաշահել, վարկաբեկել ու ֆռռացնել ու պատասխան չստանալ։
Մենք պիտի դուրս գանք ռուս-թուրքական էս ծուղակից որքան հնարավոր է արագ։ Չի կարող մի ժողովուրդ, որ նման կեսափորձ ունի, այսքան միամիտ լինել, գոնե թե պառավի իմաստություն պիտի որ ունենանք։
Լաոյին պետք է արթնացնել ռուս-թուրքական էքսպանսիան Հայաստան դադարեցնելու համար, պետականությունն ու ինքնիշխանությունը գոնե պահպանելու ու դրա հաշվին վերջապես պետություն դառնալու, ոչ թե փտած հասարակարգով Ռուսաստանի պրոքսի դիրքավորվելու համար։
Կոպիտ էր, բայց իմ կարծիքն է։ Ուրիշը չունեմ։