Հունիսի 10-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նախորդ օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սուպերմարկետի մոտ երեք երիտասարդ վիճել են 46-ամյա համաքաղաքացու հետ և փոխադարձ հարվածներ հասցրել իրար: 46-ամյա տղամարդը փորձել էր դանակով վնասել երիտասարդներին, այնուհետև իր «Նիսան Տիանայով» գնացել էր տուն, վերցրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը և, վերադառնալով սուպերմարկետի մոտ, վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ էր կրակել, ինչից հետո երիտասարդները դիմել էին փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորսն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: