Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:  
 
Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:
 
Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: