Էրդողանը՝ Միցոտակիսին. «Բա քեզ ընդունեմ, հյուրասիրեմ, դու գնաս ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ խոսե՞ս»

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք Միցոտակիսի հետ պայմանավորվել էին 2 երկրների միջև խնդրահարույց թեմաների վերաբերյալ 3-րդ կողմերին չխառնել:

«Բա ես քեզ Վահիդդեդին պալատում ընդունեմ, հյուրասիրեմ, այդ ճաշի ժամանակ պայմանավորվենք, որ այսուհետև մենք երկուսով պիտի ուղիղ խոսենք, 3-րդ կողմերին չխառնենք, դրանից հետո 15 օր, 3 շաբաթ անցնի, ու դու գնաս ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ խոսե՞ս, F-16-երի դեմ ելույթ ունենա՞ս»,- ասել է Էրդողանը:

Այնուհետև նա անդրադարձել է Հունաստանում ԱՄն-ի կողմից հիմնված նոր ռազմաբազաներին՝ ասելով. «Երբ մենք նրանց հարցնում ենք, թի ինչու են այդ բազաները հիմնել, շատ տրամաբանական պատասխան են տալիս՝ ռուսների դեմ: Բա որ ասում եք «ռուսների դեմ», Ուկրաինայի համար ի՞նչ արեցիք՝ ընդդեմ ռուսների: Կարողացա՞ք կանգնել Ուկրաինայի կողքին: Ուկրաինային աջակցեցի՞ք: Նրանց ամեն ինչը սուտ է»:

Շարունակելով միտքը՝ Էրդողանը նշել է, որ քաղաքականության հարցում չպետք է վստահել Արևմուտքին:

«Արևմուքի նկատմամբ չի կարող վստահություն լինել: Արևմուտքից պետք է գիտությունն ու արվեստը վերցնել, բայց Արևմուտքի քաղաքականությանը չի կարելի վստահել: Սրանք 63 թվականից ձգձգում են մեր Եվրամիություն մտնելու հարցը: Միշտ ձգձգել են: Սրանց մոտ սուտը չափերն անցել է: Սրանց մոտ ազնվություն չկա, ազնվությունը մեր ազգի մեջ է»,- եզրափակել է Էրդողանը:

Աղբյուր` ermenihaber.am