Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական զորամասում հոսանքահարվելու հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող Ալիյարով Ռիյադ Մամեդ օղլուն։ 2003թ․ ծնված ադրբեջանցին հոսանքահարվել է հենց զորամասի տարածքում՝ բարձր լարումից։
Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16։30-ի սահմաններում։