Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն արձագանքել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը:
Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ:
«Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չի լինի, քանի որ այն կարող է իրավիճակը ապակայունացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Մոսկվան Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Նաև նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում Թուրքիային պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ զգուշացնելով Անկարային, որ այս ամենը չի նպաստի Սիրիայի անվտանգությանը և կայունությանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Էրդողանը մեկնարկելիք ռազմական գործողության վերաբերյալ ասել էր հետևյալը.
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար»։
ԱՄՆ-ն ու ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների: