Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է:
Շնորհակալություն Ընդդիմադիրներին, որ հեշտացրեցին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը։
Ներկա կառավարությանը սատարողները երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ մենք էլ ենք եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալել և ընդունել է պետք, դա ,ես ՝ որպես մի քանի լուսավոր ճամփա մթով անցած մարդ եմ ասում:
Հավատացեք ինձ :
Հ.Գ Իհարկե ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու հարցում: