Տղա՛ս, չհամարձակվես մարտահրավեր նետել Թուրքիային. Էրդողանի խորհրդականը Հունաստանին սպառնում է կղզիների օկուպացմամբ

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջազգային հարցերով խորհրդական Մեսութ Հաքքին թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրել է «որտեղ Հունաստանը հարձակում է նախապատրաստում» Թուրքիայի վրա։ Իր ելույթում Հաքքին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ապուշ է անվանել, ով համարձակվել է հրթիռներ ցուցադրել Էգեյան ծովում՝ Թուրքիայի սահմանների մոտ գտնվող կղզիներում։

Ըստ Հաքքիի՝ Թուրքիան կարող է իր արևմտյան բազաներից հրթիռներով հարձակվել հունական կղզիների վրա։ Միաժամանակ նա նշել է, որ եթե պատերազմ սկսվի, Թուրքիան կբախվի ԱՄՆ զինվորականների հետ։ «Նրանք կարծում են, որ կարող են թաքնվել ամերիկացիների թիկունքում: Դուք արդեն թաքնվել եք բրիտանական փեշերի տակ, ապարդյուն: Հույն օդաչուները թռչում են ամերիկացի օդաչուների հետ և ասում. «Պաշտպանեք ինձ, պաշտպանեք ինձ»: Նրանք մարտահրավեր են նետում մեզ՝ ամերիկացիների թիկունքից»,- ասել է Հաքքինը։ Ամբողջ հույն ժողովրդին հիմար անվանելով՝ Էրդողանի խորհրդականն ասել է, որ մինչ Հունաստանը քայլ կանի, Թուրքիան կգրավի այս կղզիները, իսկ եթե պատերազմը սկսվի, Հունաստանը կկորցնի այն։

«Տղա՛ս, չհամարձակվես մարտահրավեր նետել Թուրքիային, թե չէ թուրդ կկոտրվի, ու դու կթափառես հաշմանդամ արագիլի պես, այստեղ էլ չես կարողանա թռչել»,- զգուշացրել է Հաքքին Միցոտակիսին։