Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում, խոսելով Կիևին Ռուսաստանի սառեցված ֆինանսների փոխանցման հնարավորության մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան, յուրացնելով այն, ինչ իրենց չի պատկանում, կկորցնեն սեփականատերերի վստահությունը:
«ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, Եվրոպական միությունը խոսում են այն մասին, որ կարելի է յուրացնել այն, ինչ իրենց չի պատկանում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Դա անելով, նրանք կկորցնեն բոլոր նրանց վստահությունը, ովքեր այնտեղ սեփականություն ունեն, քանի որ հենց այն պահից, եթե դա տեղի ունենա, ոչ մի ամերիկյան կամ եվրոպական տնտեսության մեջ ներդրող չի կարողանա հանգիստ քնել»,-ընդծել է Պեսկովը։