Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիսի 17-ին՝ ժամը 13:20-ին, տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Մարիա Պեյչինովիչ Բուրիչի առանձնազրույցը, իսկ ժամը 13:35-ին՝ ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև՝ ժամը 14:05-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կմասնակցեն Եվրոպայի Խորհրդին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված հուշածրարի թողարկման արարողությանը: Ժամը 14:20-ին ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Ժամը 13:20-ին, 13:35-ին և 14:05-ին կայանալիք հանդիպումների արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ ժամը 14:20-ին մամուլի համար հայտարարությունը լուսաբանելու համար հրավիրվում են նաև լրագրողները։
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2022թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: