Բաքվում անցկացվում է «Անատոլիայից Ղարաբաղ» խորագրով մեդիա ֆորում

   Հունիսի 16-ին Բաքվում մեկնարկում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության և Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպված մեդիա ֆորումը:

«Անատոլիայից Ղարաբաղ» խորագիրը կրող ֆորումը տևելու է մինչև հունիսի 19-ը։ Ֆորումի շրջանակներում անցկացվելու է 2 քննարկում ներքոնշյալ խորագրերով.

1. «Ադրբեջան-Թուրքիա մեդիայի դերը Ղարաբաղի հաղթանակում»,

2. «Թյուրքական աշխարհի մեդիա համագործակցության փնտրտուքները»:

Նախատեսվում է հիշյալ ֆորումի մասնակիցների այցը Շուշի բերդաքաղաք:

Աղբյուր` ermenihaber.am