Կառավարությունն Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Արթուր Աբրահամը Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ 2005-2009 թվականներինա եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։
2009 թվականից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի 14 լավագույն բռնցքամարտիկ։
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: