Հունիսի 27-ին դեսպան Թրեյսին անդրադարձել է Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին

  Հունիսի 27-ին դեսպան Թրեյսին հանդիպեց «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ պ-ն Սաշիկ Սուլթանյանին։ Նրանք անդրադարձան Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկեցին ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։ Դեսպան Թրեյսին նշեց, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։

 

U.S. Embassy Yerevan