Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված Թուրքիայի ստեղծած խոչընդոտների թեմային։
Կոլոննան նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն ունի և միևնույն ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է։
Ֆրանսիայի արտգործնախարարն, այնուհետև անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Անկարայի հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Ֆինլանդիան և Շվեդիան պատմական ընտրություն են կատարել։ Երկուսին էլ ՆԱՏՕ-ում ընդունելը դրական կլինի Եվրոպայում մեր անվտանգության համար։ Նրանք Թուրքիայի հետ բանակցություններում շատ ջանքեր են գործադրել»։
Նրա խոսքով՝ արդեն ընտրություն կատարելու Թուրքիայի հերթն է։
«Ցանկանում է ՆԱՏՕ-ին ուժեղացնե՞լ, թե՞ դեմ է հզորացմանը»,-հավելել է նա։