Գեղարքունիքի մարզում. հայրը անասնագոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված

  Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից  մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության  պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանը: Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

shamshyan.com