Բաքվին շարունակում են հանգիստ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման ջանքերը։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը, իբր, «կործանարար ե
«Մենք երկար սպասում էինք, որ միջազգային հանրությունը կօգնի վերացնել անարդարությունը և վերջ դնել «ադրբեջանական հողերի օկուպացիային»։ Այդ նպատակով ԵԱՀԿ-ն 1992 թվականին ստեղծեց Մինսկի խումբը։ Այն կոչված էր այդ հակամարտությանը լուծում գտնել, սակայն դրա փոխարեն Մինսկի խումբը վերածվել էր գործիքի նրանց ձեռքում, որոնք ցանկանում էին, որ այդ «օկուպացիան» անվերջ շարունակվի։ Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ Մինսկի խմբի անհրաժեշտության կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Սակայն Հայաստանն ու մի շարք երկրներ ցանկանում են այն վերականգնել, բայց դա հնարավոր չէ, այն մեռած է»,- հայտարարել է Ալիևը՝ փաստորեն, ևս մեկ անգամ խոստովանելով, որ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքն ու պատերազմ սկսել։
Էմմա Չոբանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/528658.html
© factor.am