«Մինչև 2025թ. թշնամին չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք». Մովսես Հակոբյան

  Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինձ համար ողբերգություն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում Բերձորի և Աղավնոյի հանձնումը նույնպես նույնպես նշված է, ուշադիր կարդացեք»,-ասաց նա:

 

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Բերձորը շրջանցող նոր ճանապարհ է կառուցում, որը Արցախը և Հայաստանը կապող միակ ճանապարհն է լինելու:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ թշնամին սադրանքների կդիմի և կարգելի հայկական կողմին օգտվել այդ ճանապարհից՝ վերջնականապես կտրելով Արցախ-Հայաստան կապը՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց.

 

«Մինչև 2025թ-ը չի կարող, դրանից հետո՝ Ալիևին հարցրեք»,-ասաց նա: