Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին

  Կողմ 66, դեմ՝ 0 ձայների բաշխմամբ Իշխան Սաղաթելյանը հետ կանչվեց ՀՀ ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից: 

Նշենք, որ Սաղաթելյանին և Հակոբյանին իրենց զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները  չէին մասնակցում քվեարկությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերն էին:

Նիստին զուգահեռ վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի դիմացը և շենքին հարող փողոցներում ոստիկանության մեծաթիվ ուժեր են կուտակվել: