Հունիսի 28-ին Մադրիդում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հուշագիր էին ստորագրել: Այդիպսով՝ Թուրքիան Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը չարգելափակելու հանձնառություն է ստանձնել, իսկ սկանդինավյան 2 երկրները խոստացել են հաշվի առնել Թուրքիայի շահերը և մտահոգությունները:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է գործընթացի հնարավոր արդյունքներին և հետևանքներին:
«Բավականին տևական սակարկություններից հետո Թուրքիան չարգելափակեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացը։ Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել:
Հնարավոր արդյունքները.
1. Արևելյան առևտրականի տրամաբանությամբ շարժվող Թուրքիան իր երկու «հաճախորդներից»՝ Ռուսաստանից և Արևմուտքից (պայմանական ձևակերպմամբ), ինչպես և կանխատեսվում էր, ընտրեց երկրորդին, որից, ըստ էության, առկա պայմաններում շատ ավելի շոշափելի հաղթաթղթեր է հնարավոր կորզել։
2. Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ առանձին պայմանավորվածությունների համաձայն՝ Անկարային կարող է հաջողվել ստանալ սկանդինավյան երկու երկրներին նախապես ներկայացված առնվազն 10 կետանոց պահանջների բավարարումը։
3. Կողմնակի էֆեկտով դրական ֆոն ապահովել ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) երկրների հետ ոչ միանշանակ հարաբերությունների, ռազմավարական հարցերի օրակարգերի համար։
4. Արևմուտքից գոնե առժամանակ ստանալ առավել բարենպաստ դիրքորոշում Արևելյան Միջերկարականում և Էգեյան ծովում եղած խնդիրների վերաբերյալ։
5. Հասնել հատկապես ԱՄՆ-ի առավել լոյալ մոտեցմանը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ սահմանափակ ռազմագործողություն իրականացնելու հարցում, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում և ներկայում բխում է Վաշինգտոնի շահերից։
Հնարավոր հետևանքները.
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. ermenihaber.am