Դեսպանատան արձագանքը ներկայացնում ենք ստորև․
«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե տարակուսելի չլիներ այն, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Մեզ զարմացնում է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ հարաբերություններ։
Ակամայից մտածում ես, թե նման վարքագիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։
Ինչպես ներկայացվում է, այս սյուժեն ցուցանիշ է այն տեսանկյունից, որ որոշ երկրների կառավորղ էլիտաներ իրենց համարում են «ոսկյա միլիարդի» ներկայացուցիչ։
Հենց այս՝ այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ գոռոզամիտ ու երբեմն էլ ամբարտավան վերաբերմունքն է, որ ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»։