Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի՝ այս նախաձեռնությունը հավանաբար կպահանջի փոխել երկրի օրենսդրությունը. «Ես կողմնակից եմ այս հայեցակարգին։ Մենք դրան շատ ուշադիր ենք նայում։ Կանադացիներն իրականում հենց նոր օրենք են ընդունել: Դա մի հարց է, որի վրա մենք աշխատում ենք Ներքին գործերի նախարարության և գանձապետարանի հետ, բայց ես, իհարկե, համաձայն եմ հայեցակարգի հետ: Պարզապես պետք է պարզել մանրամասները»:
Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության նախարարությունում հայտարարվել էր առգրավված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու մասին։ Նաև G7-ի անդամները մտադիր են ուսումնասիրել Կիևին աջակցություն տրամադրելու տարբերակները, այդ թվում՝ օգտագործելու Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները: