Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում մեկնաբանել է ռուս զինվորականների կողմից Լուգանսկի շրջանի գրավումը, ինչի մասին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը կվերադարձնի ժամանակավոր օկուպացված տարածքները՝ շնորհիվ ռազմական մարտավարության և ժամանակակից սպառազինությունների մատակարարման ավելացման։ «Ուկրաինան ոչինչ չի տալիս, իսկ երբ ինչ-որ մեկը Մոսկվայում ինչ-որ բան է պատմում Լուգանսկի մարզի մասին, թող նրանք հիշեն իրենց զեկույցների ու փետրվարի 24-ից առաջ խոստացածի մասին։ Թող նրանք իրական գնահատեն, թե ինչ ունեն հիմա և ինչ է դա նրանց արժեցել»,- ասել է նա։ «
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/529865.html
factor.am