Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր թվիթերյան էջում գրել է.
Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Իլհամ Ալիևի հետ քննարկել եմ ադրբեջանա-հայկական երկխոսության վերաբերյալ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծել եմ, որ ԵՄ-ի համար կարևոր է Հարավային Կովկասի կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար, կապի և սահմանային հարցերին, ինչպես նաև ապագա խաղաղության պայմանագիրը», — հայտարարել է Շառլ Միշելը։