Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանը չի միջամտի Սիրիայի հյուսիսում հանրապետության զինված ուժերի գործողությանը

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանը չի միջամտի Սիրիայի հյուսիսում հանրապետության զինված ուժերի գործողությանը։ Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

  «Ոչ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի։ Մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենք շատ հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայում գործողությունների, Ղրիմի չճանաչման և այլնի շուրջ։ Բայց մենք ունենք տնտեսական և քաղաքական հարաբերություններ», — ասաց նա։ Անկարան այս հարցի առնչությամբ Մոսկվայից բողոք կամ այլ կոշտ արձագանք չի ստացել։

@infoteka24