Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։
Նա պնդել է, որ Շվեդիային և Ֆինլանդիային իրենց ներկայացրած փաստաթղթում «փաստել են, որ PYD-ն (Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցություն- խմբ.) ու PKK-ն («Քուդիստանի բանվորական» կուսակցություն-խմբ.) կապ ունեն միմյանց հետ»։ Բացի այդ, իրենք հիշյալ երկներին են ներկայացրել այն անձանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք իբր ահաբեկիչներ են, ներքաշված են ահաբեկչության մեջ և իրենց հանցավարությունը հաստատված է։
Չավուշօղլուն ԱՄՆ-ին, Ֆրանսիային և որոշ այլ երկրների մեղադրել է երկերեսանի լինելու և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան ստիպված են համատարիմ մնալ այդ փաստաթղթին։
«Եթե հավատարիմ չմնան, մենք նրանց չենք ընդունի ՆԱՏՕ։ Թուրքիան, երբ իր դեմ վտանգ է առաջանում, անում է անհրաժեշտ ամեն ինչ և վերացնում այն։»,-զգուշացրել է նա։
Հարցին, թե ինչ կլիներ, եթե Ֆինլանդիան և Շվեդիան հնարավոր անդամակցությունից հետո համաձայնագրի կետերը չկատարեն, Չավուշօղլուն պատասխանել է.
«Մենք պայմանանագիր ունենք նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ։ Նրանք պատրաստվում էին այդ ահաբեկիչներին քաշել 30 կիլոմետր հարավ, բայց չարեցին։ Վերջերս ահաբեկչական կառույցն ավելացրել է ոտնձգությունների թիվը Սիրիայի ներսում և նաև Սիրիայից դեպի մեր տարածքներ։ Մեր հարցերը ինքներս ենք լուծելու և մաքրելու ենք։ Եթե այդ երկրները տեր չկանգնեն իրենց խոսքին, մենք էլ կանենք մեր համապատասխան քայլերը։ Թուրքիան, երբ դեմ հանդիման է դուրս գալիս վտանգին, հաշվի չի առնում, թե ով որտեղ է գտնվում, անում է այն, ինչ պետք է ու վերացնում է»։