Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի պետական էնեգետիկ «ԿազՄունայԳազ» ընկերության ղեկավարությանը հանձնարարել է զբաղվել երկրում արդյունահանված գազի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմամբ և այդ նպատակով ներդրողների փնտրտուքով։
«Առաջնայինը Տրանսկասպիական երթուղին է։ Հանձնարարում եմ մշակել դրա իրագործման օպտիմալ տարբերակը, այդ թվում` «Թենգիզ» հանքավայրում իրականացվող ծրագրերի ներդրողների ներգրավմամբ», — Ղազախստանի մայրաքաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ այսօր հայտարարել է Տոկաևը։
Էներգակիրների արտահանման «Տրանսկասպիական երթուղու» նախագծի համաձայն` նախատեսվում է Ղազախստանում և Թուրքմենստանում արդյունահանված գազը եվրոպական շուկաներ արտահանել Կասպից ծովի հատակով, դեպի Ադրբեջան և Վրաստան՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը։