Ուկրաինացի զինվորականներն արդեն ունեն Ղրիմի կամրջին հարվածելու համար անհրաժեշտ զենքերը։ The Times-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։ Նա նշել է, որ Ուկրաինան կարող է ավերիչ հարված հասցնել Կրեմլին՝ հարձակվելով Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա՝ օգտագործելով վերջերս մատակարարված «Հարփուն» հրթիռները։
Միաժամանակ, Բրիդլավն ընդգծել է, որ կամուրջն օրինական թիրախ է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ն ուժեղացրել է Ղրիմի կամրջի պաշտպանությունը, այդ թվում՝ հակաօդային։ Տաթև Ֆռանգյան