Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Ծանր հանցանքի մեջ «մեղադրվող» շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող մեր վստահորդը՝ Գոռ Համբարձումյանը, դատարանի որոշմամբ հենց նոր ազատ արձակվեց», — գրել է փաստաբանը՝ հրապարակելով լուսանկար։
Գոռ Համբարձումյանը և ևս մեկ անձ մեղադրվում են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։
«Հրապարակ օրաթերթ»