Հուլիսի 6-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Հիվանդանոց է մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, որը ականջի մասում նշված վնասվածքը ստացել է հուլիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգում «Տիր» հրաձգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: